Լուպին

Լուպին
ԴասակարգումԿատեգորիա:Բույսեր այբբենական կարգով
Թագավորություն Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Genisteae
Ցեղ Լուպին (Lupinus)
L., 1753Կատեգորիա:Կառլ Լիննեյ հեղինակի անվանած տաքսոններ

Լուպին (լատին․՝ Lupinus), թրմուզ, եգիպտաոլոռ, բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի, կիսաթփերի, հազվադեպ՝ թփերի ցեղ։

Ունի ավելի քան 200 տեսակ։ Հայրենիքը Միջերկրածովյան ափերն են և Հյուսիսային Ամերիկան։

Կենսաբանական նկարագիր

Ցողունն ուղիղ է, ճյուղավորվող, բարձրությունը՝ 1-1,5 մ։ Տերևները հերթադիր են, բարդմատնաձև, տերևիկները՝ ամբողջաեզր, երկարավուն-օվալաձև, գծանշտարաձև, երկարավուն–ձվաձև և այլն։ Ծաղկաբույլն ուղղաձիգ ողկույզ է, ծաղիկները՝ սպիտակ, դեղին, վարդագույն, կապույտ և այլն։ Ծաղկում է մայիս-սեպտեմբերին։ Պտուղը հաստակեղև, բազմասերմ, թավոտունդ է։ Սերմերը կլորավուն են, կողավոր, բազմերանգ, պարունակում են ճարպեր, սպիտակուցներ և այլն։

Օգտագործում

Մշակվում է կերի և կանաչ պարարտացման նպատակով։ Կերի համար մշակում են միամյա տեսակները, առավելապես դեղին Լուպին։ Օգտագործվում է պրոտեինային նյութերով (29–46%) հարուստ կանաչ զանգվածը և հատիկը։ Որոշ տեսակներ ունեն դեկորատիվ նշանակություն։ Ակտիվ ազոտսևեռող է։ Հայաստանում վայրի վիճակում չի հանդիպում, սակայն որոշ մարզերում (Լոռի) մշակվում է որպես կերաբույս։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուպին» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուպին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 685
Կատեգորիա:Նյութեր Հայկական սովետական հանրագիտարանիցԿատեգորիա:Չստուգված հոդվածներ ազատ աղբյուրներից Կատեգորիա:Թիթեռնածաղկավորներ Կատեգորիա:Կերաբույսեր
Կատեգորիա:Բույսեր այբբենական կարգով Կատեգորիա:Թիթեռնածաղկավորներ Կատեգորիա:Կառլ Լիննեյ հեղինակի անվանած տաքսոններ Կատեգորիա:Կերաբույսեր Կատեգորիա:Նյութեր Հայկական սովետական հանրագիտարանից Կատեգորիա:Չստուգված հոդվածներ ազատ աղբյուրներից